28 դեկտեմբերի 2010 - 11:46 AMT
Մրցակցության խնդիրները հատկապես արդի են նախատոնական շրջանում

ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու» օրինագծին: «Փոփոխությունները ենթադրում են պատժամիջոցների խստացում, քանի որ դրանք ողջ աշխարհում բավական խիստ են, իսկ Հայաստանում տուգանքի չափերն այնքան փոքր են, որ տնտեսվարող սուբյեկտները նախընտրում են վճարել այն և շարունակում են խախտել օրենքը»,- ասել է ՏՄՊՊՀ ղեկավար Շաբոյանը և հավելել, որ Հայաստանի ՏՄՊՊՀ լիազորություններն ընդլայնվելու են:

Միաժամանակ նա նշել է, որ մրցունակության մասին նոր օրենքի համաձայն Հայաստանում անբարեխիղճ մրցունակության համար տուգանքը կկազմի տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա եկամուտի 0.1 տոկոսը:

Իսկ ահա Նոր տարին և Սուրբ ծնունդն Արտակ Շաբոյանը նշելու է տանը` ընտանիքի` կնոջ և երեք երեխաների հետ, որոնցից կրտսերը ծնվել է Ամանորից օրեր առաջ: