Իրանը մեղադրում է 9 քրիստոնյաների պետական կարգը կործանելու մեջ

Իրանը մեղադրում է 9 քրիստոնյաների պետական կարգը կործանելու մեջ

PanARMENIAN.Net - Իրանում քրիստոնյաների խումբը մեղադրվում է Իրանի Իսլամիստական Հանրապետության պետական կարգը քանդելու մեջ: Իրանի քրիստոնեական համայնքի 9 ներկայացուցիչներ 3 ամիս անցկացրել են բանտում առանց մեղադրանք ներկայացնելու: Ձերբակալման օրը տեղական հեռուստաալիքով հայտնել են, որ «9 քրիստոնյաներից կազմված խումբը ձերբակալվել է Համադան քաղաքում Ավետարան քարոզելու մեղադրանքով», հաղորդում է «Սեդմիցա.ru»-ն` մեջբերելով AsiaNews-ը:

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են անվտանգության ծառայության հայտարարությունը, որում ասվում է, որ «ձերբակալված խումբը նպատակ է ունեցել քանդել ԻԻՀ պետական կարգը»: Հայտնի են միայն 4 ձերբակալված քրիստոնյաների անունները. Վահիկ Աբրահամյան, նրա կինը` Սոնյա Քեշիշ Ավանեսյան, Արաշ Քերմանջանի և Արեզու Թիմուր:

Պետական հեռուստաալիքի տեղեկության համաձայն, անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Աբրահամյանի տուն և ձերբակալել նրան կնոջ և տանը գտնվող երկու այլ քրիստոնյաների հետ, որոնք հավատափոխվել են իսլամից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---