28 դեկտեմբերի 2010 - 12:21 AMT
Ամանորյա ձվերի դեֆիցիտի խնդրի լուծմանը ձեռնամուխ է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը

Ներկայումս արտադրողների և ներմուծողների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ` ուղղված հավիձվի մանրածախ շուկայում իրավիճակի կայունացմանը, այդ թվում` ձվի պահանջարկի ապահովմանը ներկրման ծավալների հաշվին, ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում:

Աղբյուրի համաձայն, արդեն իսկ իրականացվել են հավի ձվի ներմուծումներ Հայաստան, որոնք ուղղված են Ամանորի նախօրեին հավի ձվի նկատմամբ բնակչության լրացուցիչ պահանջարկի բավարարմանը: «Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակը առաջիկայում կկայունանա, և ամենակարճ ժամկետներում տեսանելի կլինեն իրականացվող միջոցառումների արդյունքները»,- նշվում է հաղորդագրությունում: