Բինյամին Նեթանյահու. Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից

Բինյամին Նեթանյահու. Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն բացառել է Թուրքիայից պաշտոնական ներողություն խնդրելու հնարավորությունը` իսրայելցի զինվորականների հետ բախման արդյունքում մահացած 9 թուրք քաղաքացիների համար, հաղորդում է Ազատություն ռադիոն:

Նեթանյահուն լրագրողներին ասել է, որ պատրաստ է Թուրքիային ցավակցություն հայտնել մարդկանց մահվան առիթով, բայց մտադիր չէ ներողություն խնդրել զինվորների գործողությունների համար, որոնք ուղղակի կատարել են իրենց պարտքը:

Այս տարվա մայիսին զինվորականները կասեցրել են այսպես կոչված «Ազատության նավատորմի» շարժումը, որը մարդասիրական բեռ էր տանում Գազայի հատվածի բնակիչների համար` շրջանցելով տարածքի իսրայելական շրջափակումը: Նավերից մեկում բախման հետևանքով մահացել են մի քանի պաղեստինամետ ակտիվիստներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---