Հայաստանում կարող է կանգնեցվել Գյուլիստանի պայմանագրի ստորագրման 200-ամյակին նվիրված հուշակոթող

PanARMENIAN.Net - STIMEX ընկերությունների խումբն առաջարկել է Հայաստանի տարածքում «Ժողովրդների բարեկամության» հուշակոթող կանգնեցնել՝ նվիրված Գյուլիստանի պայմանագրի ստորագրման և Ռուսական կայսրությանը Արևելյան Հայաստանի միավորման 200-ամյակին նվիրված: Ինչպես ասվում է կազմակերպության կայքում, նախագիծը ստացել է պետությունների ղեկավարների հավանությունը և այսօրվա դրությամբ տարածք է որոնվում համալիրի կառուցման համար:

1813թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի ամրոցում Ռուսական կայսրության և շախական Պարսկաստանի միջև խաղաղ պայմանագիր կնքվեց: Ըստ պայմանագրի, Ղարաբաղի մելիքությունների հետ Ռուսաստանին միացան Արևելյան Հայաստանի վեց այլ գավառներ, ինչպես նաև մահմեդական խանություններ:

STIMEX ընկերությունն (կենտրոնական գրասենյակը Կրասնոյարսկում է գտնվում) արտադրում է բնական քարից իրեր, որոնք նախատեսված են հրապարակների, զբոսայգիների բարեկարգման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---