Մկրտիչ Մինասյան. Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը

Մկրտիչ Մինասյան. Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքը բավականին ակտիվ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսոմ հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, 2010թ. տարբերվում էր 2008-09թթ. նրանով, որ տնտեսության ոլորտում անկումը կասեցվեց: «Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»,-ասել է նա:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Մինասյանը կարևորեց ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումն Աստանայում: Ըստ նրա, կարևոր է, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ գագաթնաժողովի շրջանակներում ընդգծեցին, որ տարածքային ամբողջականության սկզբունքն առաջնային չէ: Սակայն, ՀՀԿ անդամը նշեց, որ գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցում որոշակի առաջընթաց գրանցվեց:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը պարզ հասկացրեց Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քննարկման առարկա չէ: Արտահայտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններով, նա ասել է, որ գնդակն այս պահի դրությամբ Թուրքիայի կիսադաշտում է, և որ այժմ Անկարայի հերթն է ինչ-որ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---