28 դեկտեմբերի 2010 - 15:20 AMT
Նոյեմբերի վերջի տվյալներով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդային բազան կազմել է 2 մլն 250 հազար մարդ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդային բազան 2010-ի նոյեմբերի 30-ի տվյալներով կազմել է 2 մլն 250 հազար մարդ: Ինչպես հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը, օպերատորի բաժանորդների քանակը 2009-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 9.9 տոկոսով: Միաժամանակ, Ռուսաստանում բաժանորդային բազան աճել է 1.5 տոկոսով` մինչև 70.15 մլն մարդ, Ուկրաինայում` 0.03 տոկոսով (18.23 մլն մարդ), Ուզբեկստանում` 3.2 տոկոսով (մինչև 8.64 մարդ), Բելառուսում` 0.5 տոկոսով` մինչև 4.68 մարդ: Թուրքմենստանում բաժանորդային բազան նվազել է 1.5 տոկոսով` մինչև 2.36 մլն մարդ: Ընդհանուր առմամբ, ՄՏՍ ԲԲԸ-ի բաժանորդային բազան անցյալ ամսվա համեմատ ավելացել է 1.3 տոկոսով: Ընկերության բաժանորդների համախմբված թիվն ավելացել է 1.33 մլն-ով և կազմել 101.63 մլն օգտագործող: ՄՏՍ ԲԲԸ-ն առաջատար հեռահաղորդակցական օպերատոր է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: