28 դեկտեմբերի 2010 - 16:55 AMT
Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել «Summer Cup»-ի եզրափակիչ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաջող մեկնարկեց «Summer Cup»-ի մրցաշարում, որն ընթանում է Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում: Կիսաեզրափակչում Նալբանդյանը երկու սեթերում 2:6 և 5:7 հաշվով հաղթեց Մարատ Սաֆինին (Ռուսաստան):

Եզրափակչում Դավիթ Նալբանդյանն իր ուժերը կչափի Տոմազո Բելուչիի (Բրազիլիա) հետ, որն իր հերթին առավելության է հասել Գաստոն Գաուդիոյի նկատմամբ: