Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է ՌԴ-ում եւ համատեղության կարգով ՀՀ-ում Մալազիայի նորանշանակ դեսպանին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է ՌԴ-ում եւ համատեղության կարգով ՀՀ-ում Մալազիայի նորանշանակ դեսպան Դաթո Զայնոլ Աբիդին Օմարին:

Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` դեսպան Եսայանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հետագա փոխգործակցությունը: Դեսպան Աբիդին Օմարը դիմել է դեսպան Եսայանին` Հայաստանում իր հավատարմագրերի հանձման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Եսայանը, կարեւորելով երկկողմ առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը, նշել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---