Գագիկ Մինասյան. 2011 թվականը Հայաստանի համար կլինի կայուն զարգացման տարի

Գագիկ Մինասյան. 2011 թվականը Հայաստանի համար կլինի կայուն զարգացման տարի

PanARMENIAN.Net - 2011 թվականը Հայաստանի համար կլինի կայուն զարգացման տարի, որը հիմնված կլինի տնտեսության դիվերսիֆիկացման վրա: Այդ մասին դեկտեմբերի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եթե 2010թ. բյուջեով նախատեսված էր 1,2 տոկոս տնտեսական աճ, ապա 2011թ. բյուջեով նախատեսվում է 4,6 տոկոս աճ, ընդ որում կգերակշռեն արդյունաբերական ներդրումները, որոնք նույնպես կավելանան 4,6 տոկոսով»,-ասել է նա:

Պատգամավորը նշել է, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի արդյունաբերության ոլորտը, որտեղ արդեն գործարկվել են նոր հզորություններ, գործում են օրենսդրական արտոնություններ ներկրման ոլորտում: Այդ համատեքստում Գագիկ Մինասյանը կարևորել է փոքր ու միջին բիզնեսի խթանումը, հատկապես ԱԱՀ-ի վճարման հետաձգումը արդիական սարքավորումներ ներկրելու դեպքում, ինչպես նաև այն օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն սահմանափակվում է խոշոր բիզնեսի միջամտությունը փոքր բիզնեսի ոլորտ՝ մասնատման ճանապարհով և ՓՄՁ-ների արտոնությունների կիրառմամբ:

Մինասյանը նշել է, որ տնտեսական աճը 2011թ. կապահովվի ավանդական ոլորտների՝ հանքալեռնային, շինարարության զարգացման հաշվին, ինչպես նաև վերամշակման ոլորտի շնորհիվ: Գյուղատնտեսության ոլորտում, ըստ նրա, զգալի ներդրումներ են հարկավոր և ուժերի միավորում կոոպերացիաների ստեղծման հաշվին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---