Բակո Սահակյան. Գյուղական բնակավայրերի շենացումն Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկն է

Բակո Սահակյան. Գյուղական բնակավայրերի շենացումն Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկն է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղ և մասնակցել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Բակո Սահակյանը ծանոթացել է նաև գյուղի նորակառույց գյուղապետարանի աշխատանքային պայմաններին:

Երկրի ղեկավարը կարևորել է գյուղական բնակավայրերի շենացումը՝ այն համարելով Արցախի զարգացման առանցքային ուղղություններից մեկը:

Նախագահին ուղեկցում էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահ ի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---