Հայաստանի բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ28 դեկտեմբերի 2010 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգը ապահովել է մոտ 30 մլրդ դրամ շահույթ, ինչպես նաև ակտիվների 17%, կապիտալի 14% և վարկերի 25% աճ, ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` ամփոփելով տարվա արդյունքները: Նա նշել է նաև, որ երկրում աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը: «Բանկային համակարգի ակտիվները ներկայումս կազմում են ՀՆԱ-ի 46%-ը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.1 տոկոսային կետով, իսկ 2008 թ-ի համեմատ` 18 տոկոսային կետով»,- ասել է երկրի բանկիրը: Արթուր Ջավադյանն ընդգծել է, որ միջնորդության աճին նպաստել է նաև օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների կողմից մոտ 80 մլրդ դրամ զուտ ներհոսքը: «Այն ի հավելումն բանկերի ներքին ռեսուրսների ուղղվել է վարկային շուկա` խթանելով մրցակցային միջավայրի ընդլայնմանը և տոկոսադրույքների նվազմանը: Պետք է արձանագրել, որ այսօր արդեն առանձին բանկեր թափանցիկ և զարգացման հեռանկար ունեցող բիզնեսներին առաջարկում են վարկեր նույնիսկ 9-ից 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով»,- ավելացրել է նա: ՀՀ ԿԲ նախագահը հաղորդել է նաև, որ հաջորդ տարիներին տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնման և տոկոսադրույքների նվազման խնդիրների հարթեցման ճանապարհը լինելու է ավելի դյուրին, քանի որ ապահովագրական շուկայի խոշորացումը և մասնավոր կենսաթոշակային համակարգի կայացումը ենթադրում է «երկար փողերի» ձևավորում, ինչը հոսելով բանկային համակարգ, կնպաստի բիզնեսի երկարաժամկետ վարկավորմանը, տոկոսադրույքների նվազմանը և տնտեսությունում ֆինանսական միջնորդության ընդլայնմանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |