Արթուր Ջավադյան. ԱՊՊԱ-ի ներդրումն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն

Արթուր Ջավադյան. ԱՊՊԱ-ի ներդրումն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն

PanARMENIAN.Net - Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի մեկնարկը տարվա ռեֆորմային կարևոր նվաճումներից է, գտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «ԱՊՊԱ-ն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Նշված համակարգի ներդրման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնաս կրած քաղաքացիներին կապահովվի պատշաճ փոխհատուցում»,- ասել է նա:

ՀՀ ԿԲ նախագահն ավելացրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմամբ հայ հասարակությունում կձևավորվի ապահովագրական մշակույթ, ինչը մի կողմից կնպաստի մատուցվող ծառայությունների տեսականու ընդլայնմանը, իսկ մյուս կողմից կբարձրացնի առաջարկվող պրոդուկտների որակը և գործընթացների արդյունավետությունը: «Այսօր աշխատանքներ են իրականացվում նաև ապահովագրության կարևորագույն մեկ այլ տեսակի` բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ»,- հաղորդել է Ջավադյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---