Հայաստանի վարչապետը ծաղիկներ դրեց հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի գերեզմանին28 դեկտեմբերի 2010 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ը հայ նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցն է: Այս կապակցությամբ դեկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ դրեց հայ կինոյի և թատրոնի անվանի գործիչ Մհեր Մկրտչյանի գերեզմանին, որտեղ կանգնեցվեց նրա բրոնզե կիսանդրին: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից: Թատրոնի և կինոյի դերասան, Հայաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ Ֆրունզե (Մհեր) Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1947 թվականից աշխատել է Լենինականի Մռավյանի անվան թատրոնում: 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Նույն թվականից դարձել է Երևանի Գ.Սունդուկյանի անվ. ակադեմիական թատրոնի դերասան: 1975թ. Ֆրունզիկ Մկրտչյանը Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է դարձել «Եռանկյունի» ֆիլմում մասնակցության համար, 1978թ. ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր` «Միմինո» ֆիլմում մասնակցության համար, նույն տարում Համամիութենական կինոփառատոնի «Առաջին մրցանակ լավագույն դերասանական աշխատանքի համար» անվանակարգի հաղթող է ճանաչվել: Հայ մեծ դերասանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |