Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ28 դեկտեմբերի 2010 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Երիցյանի ընտանիքին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության և բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում: Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, ստեղծեց վառ դերակատարումներով հագեցած մի կենսագրություն, որտեղ միահյուսված էին կատակերգական, ֆարսային և դրամատիկական կերպավորումները` լի տաղանդավոր արվեստագետի ինքնատիպ մեկնաբանություններով: Հայ մշակույթի երախտավորների աստղաբույլում միշտ էլ սիրով ու գնահատանքով է շրջապատված եղել մեծ դերասանը, որի վկայությունն են նրա վայելած համաժողովրդական սերն ու գնահատանքը: Սիրված դերասանի հիշատակը հավերժ կմնա նրա արվեստի երկրպագուների սրտերում և հայ թատրոնի ու կինոյի պատմության մեջ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր |