ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցան ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ28 դեկտեմբերի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-28 Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցան ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտրություններ: Ընտրությունները կայացան ԳԱԱ հինգ գիտական բաժիններում` մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների; ֆիզիկայի և աստղաֆիզիկայի; բնական գիտությունների; քիմիայի և աշխարհագրության; հայագիտության և հասարակական գիտությունների: Ինչպես հաղորդում է ԳԱԱ մամլո ծառայությունը, ակադեմիկոսի կոչում են ստացել ԵՊՀ պրոռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Գեղամ Գևորգյանը (մաթեմատիկա), ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արամ Շահինյանը (քիմիա), Բիոտեխնոլոգիական գիտահետազոտական ինստուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ Աշոտ Սաղյանը (բիոտեխնոլոգիաներ) և Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը (տնտեսություն): Թղթակից անդամ դարձան Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի հայ գրականության և մեթոդաբանության ամբիոնի վարիչ Աէլիտա Դոլուխանյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |