Հրանուշ Հակոբյանը մաղթում է հայ ժողովրդին մեծ ձեռքբերումներ, խաղաղություն և բարեկեցություն

Հրանուշ Հակոբյանը մաղթում է հայ ժողովրդին մեծ ձեռքբերումներ, խաղաղություն և բարեկեցություն

PanARMENIAN.Net - «Ամանորն ընտանեկան տոն է, և ես այն նշելու եմ ծնողներիս ու հարազատներիս հետ` հայկական ավանդական սեղանի շուրջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին պատմել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով, 2010-ը նախարարության հաստատման տարին էր, և ամենամեծ ձեռքբերումը Սփյուռքի վստահության աճն էր նախարարության նկատմամբ, համագործակցության ընդլայնումը, միջոցառումների ակտիվացումը, ազգային ներուժի համախմբման ու արդյունավետ կիրառման նպատակով 11 մասնագիտական համաժողովների կազմակերպումը, հայապահպանությանն ուղղված բազմաթիվ ձեռնարկների իրականացումը, հայրենադարձության հայեցակարգի և օրենքի նախագծերի մշակումը, որոնք ներկայացվել են կառավարությանը: «Նախարարությունը 2011-ը հռչակել է «Երիտասարդության տարի», այն լինելու է հայոց երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակի տարի, ինչպես նաև Սփյուռքի միջազգայնացման տարի. նախատեսել ենք Հայաստանում իրականացնել խոշոր սփյուռք ունեցող պետությունների պաշտոնյաների համաժողով, որի աշխատանքների արդյունքում կմշակվի և դիմում կներկայացվի ՄԱԿ` Սփյուռքի մասին հռչակագիր ընդունելու վերաբերյալ:

Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ 2011 թվականը Հայաստան աշխարհի, Սփյուռքի և Արցախի համար լինի մեծ նվաճումների, խաղաղության, բարեկեցության ու առաջընթացի տարի: Թող Սուրբ Ծննդյան նոր ավետիսն ու լույսը առաջնորդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդին` միասնության ու ինքնահաստատման ճանապարհին»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---