2010-ին հայ մարզիկները նվաճել են 157 մեդալ29 դեկտեմբերի 2010 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 29-ին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հանդիպել է լրագրողների հետ և ամփոփել 2010-ի արդյունքները Այս տարի հայ մարզիկները խոշոր միջազգային մրցաշարերում նվաճել են 157 մեդալ, որոնցից 43-ը` ոսկե, 51` արծաթե, 63-ը` բրոնզե: «2010-ին նախարարության համար գերակա ուղղություններ են եղել օլիմպիական խաղերում հայ մարզիկների մասնակցությունը, երիտասարդ ընտանիքների համար բնակելի շենքերի շինարարության ծրագրերի իրագործումը, Հայաստանի և սփյուռքի երիտասարդների միջև կապերի սերտացումը»,- ասել է Պետրոսյանը: Նախարարը նշել է, որ 2010-ին ֆեդերացիաներից ամենամեծ ֆինանսավորումը ստացել է ծանրամարտի ֆեդերացիան` 170 մլն դրամ: Այդ ֆեդերացիան բերել է ամենաշատ մեդալները: Հունահռոմեական ոճի, ազատ ոճի ըմբշամարտի և բռնցքամարտի ֆեդերացիաները ստացել են 110-ական մլն դրամ, իսկ ձյուդոյի ֆեդերացիան` 70 մլն: Պետրոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորը և մաղթել հաջող և ուրախ տարի:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |