2010 թվականի արդյունքները. Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունները29 դեկտեմբերի 2010 - 14:09 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականը բավականին հագեցած էր Հայաստանի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում: 2010-ին ԶԼՄ-ների և հայ հանրության ուշադրության կենտրոնում էին մնում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչպես նաև կադրային փոփոխությունները երկրի կառավարությունում: PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2010 թվականի ամենավառ քաղաքական իրադարձությունները: Հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց, որ 2009թ. Ցյուրիխում ստորագրված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության մասին հռչակագրին: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ ու դրույթներ է պարունակում, որոնք խախտում են արձանագրությունների տառն ու ոգին: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ եթե Հայաստանի ՍԴ-ն չվերանայի իր որոշումը, ապա բանակցային գործընթացը Հայաստանի հետ փակուղի կմտնի: Ավելի ուշ, ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Աժ-ում: Սակայն, պաշտոնական Երևանը որոշեց ետ չկանչել արձանագրությունների տակ դրված ստորագրությունը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 «կողմ» և 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին: 252 բանաձևը ներկայացրել էին կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Մարտի 11-ը նշանավորվեց Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Խորհրդարանը 131 «կողմ» և 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց համապատասխան բանաձևը: Հունիսի 28-ին կանադական Մուսկոկայում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատաեղ հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները կոչ արեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին արագացնել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա, որպեսզի ձեռնամուխ լինեն խաղաղ պայմանագրի մշակմանը: Հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցով եղավ Հայաստանում: Օրակարգի հիմնական հարցերն էին հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները: Հուլիսի 5-ին Քլինթոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուլիսի 19-ին մեկնարկեցին ՀՀ և ԵՄ միջև ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները: Իսկ օգոստոսի 19-ին պետական այցով Երևան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Տեղի ունեցավ նաև ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպում: Նույն օրերին Երևանում ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044թ. երկարացնելու մասին արձանագրությունը: Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՀԿ գագաթնաժողով, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը: Գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներն, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետք է տեղի ունենար ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը: Կոալիցիոն ուժերը չմասնակցեցին քվեարկությանը, քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը չկայացավ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել |