5 հունվարի 2011 - 15:33 AMT
Իրանը հրավիրել է ՄԱԳԱՏԷ-ի մի քանի դեսպանների այցելել իր միջուկային օբյեկտները

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Իրանը հրավիրել է Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում` ՄԱԳԱՏԷ-ում հավատարմագրված մի քանի դեսպանների ընթացիկ ամսում այցելել իր միջուկային օբյեկտները: ՄԱԳԱՏԷ-ի դիվանագետներից մեկը Associated Press-ին հայտնել է, որ Իրանը հրավերներ է հղել Ռուսաստանին, Չինաստանին, ԵՄ-ին, Արաբական պետությունների լիգային և մի խումբ չմիացած երկրների:

Գործակալությունը մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներին, որն ասաց, որ նման հրավերները չեն կարող : Դեկտեմբերի 27-ի նամակում ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ալի Աղսար Սոլթանին առաջարկեց ուղևորություն կատարել դեպի միջուկային օբյեկտներ հունվարի 15-16-ին` հոգալով բոլոր ծախսերը: Բարձրաստիճան եվրոպացի դիվանագետը Բրյուսելում, որը չի ցանկացել հայտնել իր անունը, հաստատել է հրավերի փաստը, գրում է VOA News-ը:

Իրանը և վեց համաշխարհային տերությունները, որոնք փորձում են վերջ տալ միջուկային վիճաբանությանը` ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը Թուրքիայում: ԱՄՆ-ն , ԵՄ-ն և մյուս երկրները նույնպես տնտեսական պատժամիջոցներ են սահմանել, ուղղված Իսլամական Հանրապետության էներգետիկ ոլորտի դեմ: