5 հունվարի 2011 - 15:46 AMT
Հունվարի 5-ին Վաշինգտոնում կգումարվի 112-րդ Կոնգրեսի նստաշրջանը

Հունվարի 5-ին Վաշինգտոնում կգումարվի 112-րդ Կոնգրեսի նստաշրջանը, որի ստորին պալատում` Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները: Նոր մեծամասնությունը առաջին հերթին մտադիր է փորձել չեզոքացնել մի քանի օրենքներ, որոնք ժողովրդավարներն ընդունեցին նախագահ Օբամայի փոփոխությունների ծրագրի շրջանակներում:

` ահա նման բացահայտ կարգախոսով են հանդես գալիս նոր գումարման Կոնգրեսի հանրապետականները: Շատերը ցանկանում են գործով ապացուցել իրենց հավատարմությունը պետության միջամտության սահմանափակմանը տարբեր ոլորտներում:

Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակ հանրապետական Ջոն Բեյները հայտարարել է, որ առաջիկա 2 տարիներին հանրապետականների գլխավոր խնդիրը պետք է լինի Օբամայի վերընտրվելու կանխումը: Նախագահն իր հերթին, ինչպես պնդում են նրա մերձակա միջավայրի մարդիկ, չէր թաքցնում իր ցուցադրական անուշադրությունը Բեյների հանդեպ, երբ նա հանրապետական փոքրամասնության առաջնորդն էր: Ականավոր հանրապետականները չեն թաքցնում , որ պատրաստ են մարտահրավեր նետել նախագահին ու ժողովրդավարներին վերջիններիս համար ամենաթանկ քաղաքական ձեռքբերումների առումով: