Վրաստանի նախագահը մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում

Վրաստանի նախագահը մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում և շնորհավորել է Վրաստանի հայ համայնքին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Ս. Պատարագը մատացեց վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Նախագահն իր մեծ հարգանքն ու գնհատանքն արտահայտեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդեպª ընդգծելով Վիրահայոց թեմի առաջնորդի բացառիկ առաքելությունը հավատացյալներին ճշմարիտ ճանապարհով ուղղորդելու, եկեղեցական գործունեությունը պատշաճ կազմակերպելու և հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման գործում:

«Ցանկանում եմ շնորհավորել Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Ծնունդը և ցանկանում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր թեմի առաջնորդի գործունեությունը, ինչպես հայրենակիցներին հոգևոր աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ երկու հզորագույն քրիստոնեական Հայաստանի ու Վրաստանի ժողովրդների զարգացման գործում»,-ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև Վրաստանի ու Հայաստանի միջև պատմական բարեկամությանը՝ կարևորելով հարյուրավոր տարիների պատմություն ունեցող հարաբերությունները:

«Մեզ կապում է միմյանց հետ բարեկամությունը, եղբայրությունը, աջակցությունը և գոյատևումը բարդագույն պատմական պայմաններում և աշխարհաքաղաքական իրավիճակում: Այդ հարաբերությունները հիմնված են ոչ միայն անցյալի, այլ նաև ներկայի ու ապագայի վրա: Վրացահայերը մեր ազգային կերպարի անբաժան մասն են կազմում: Մենք երբեք չպետք է մոռանանք այն ավանդը, որ նրանք ունեցել են երկրի տնտեսական, մշակութային, հոգևոր, մարդկային զարգացման մեջ, ինչպես նաև այն, որ նրանք դարեր շարունակ զենքը ձեռքին պայքարել են հանուն Վրաստանի անկախության, միասնության ու ազատության»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է ՀԱԵ վիրահայոց թեմի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---