ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է տեղի ունենալ հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է տեղի ունենալ հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը

PanARMENIAN.Net - Չի բացառվում, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում կարող է տեղի ունենալ հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Ըստ նրա, Թուրքիան, օգտվելով իր նախագահությունից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, օգտագործում է իր ողջ ազդեցությունը վերականգնելու համար ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի գծով կոմիտեն: Այդ համատեքստում նա նշեց, որ, նոր հանդիպումներ կազմակերպելով ԵԽԽՎ հայ և ադրբեջանցի պատվիրակությունների միջև, Անկարան ու Բաքուն ընդհանուր առմամբ մեկ նպատակ ունեն՝ վերականգնել Ղարաբաղի գծով կոմիտեն: «Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ ՄԽ-ն, և մենք դեմ ենք այդ հարցի քննարկմանը որևէ այլ ձևաչափում»,-ասել է նա:

Զոհրաբյանն ասել է, որ եթե ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն որոշի վերականգնել Ղարաբաղի գծով կոմիտեն, ապա հայկական կողմը կբոյկոտի այդ որոշումը և չի մասնակցի կոմիտեի աշխատանքին: «Կոմիտեն կկորցնի իր իմաստը, եթե հայկական կողմը չմասնակցի նրա աշխատանքներին: Չավուշօղլուն չի կարող ղարաբաղյան հակամարտությունը քննարկել միայն ադրբեջանական կողմի հետ»,-ասել է Զոհրաբյանը: Նա նաև անիրական է համարել կոմիտեի վերականգնումը մոտ ապագայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև վստահության մթնոլորտի բացակայության պատճառով:

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է տեղի ունենալ հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը: «Հայ և ադրբեջանական պատվիրակությունները ԵԽԽՎ-ում դեռ նախորդ հանդիպումներին համաձայնվեցին շարունակել խորհրդակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կարծում եմ, որ առաջիկա ձմեռային նստաշրջանում նման հանդիպում հնարավոր է»,-ասել է միլի մեջլիսի պատգամավոր, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սաբիր Հաջիևը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---