Թբիլիսիում ցրել են Վրաստանի հայ վետերանների միության բողոքի ակցիան

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ վետերանների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մտահոգություն է հայտնվում վետերանների հանրահավաքը ցրելու փաստով, այն մարդկանց, որոնք պայքարել են Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Բողոքի ակցիան տեղի է ունեցել 2011թ. հունվարի 3-ին Թբիլիսիի Հանուն երկրի ամբողջականության զոհված հերոսների հուշահամալիրի մոտ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ իրավապահ մարմինների կողմից խաղաղ հանրային միջոցառման ապօրինի ցրումը իրավապահ մարմինների կողմից, լիովին հակասում է կառավարության հռչակած ժողովրդավարական զարգացմանը, ինչպես նաև պղծում է երկրի միասնության համար զոհված հերոսների հիշատակը:

«Առկա փաստերի հիման վրա պարզ է դառնում, որ այդ միջադեպով խախտվել են մի շարք օրենսդրական ակտեր՝ Վրաստանի «Ոստիկանության մասին» օրենքի 28-րդ հոդվածը, «Ժողովների ու ցույցերի մասին» օրենքի 13-րդ հոդվածը:

Մենք, մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր վետերաններին և պահանջում ենք վերականգնել արդարությունը: Հաշվի առնելով վերոնշյալը, մենք ողջունում ենք Վրաստանի ՆԳՆ որոշումը այս հանգամանքի փաստով քննություն անցկացնելու վերաբերյալ և հուսով ենք, որ այդ գործընթացը կտարվի օբյեկտիվորեն և սեղմ ժամկետում կպատժվեն այն անձիք, որոնք դաժանորեն ցրել են պատերազմի վետերանների խաղաղ հանրահավաքը»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Վրաստանի հայ վետերանների միության մամլո ծառայությունը:

«Վրաստանի հայ վետերանների միությունը ստեղծվել է 2009թ. ապրիլի 17-ին: Այն միավորում է իր շարքերում Վրաստանի քաղաքացի վետերաններին, որոնք մասնակցել են յոթ պատերազմների ու հակամարտությունների՝ Մեծ Հայրենական պատերազմին, Աֆղանստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի (1991 և 2008թթ.), Ղարաբաղի և Իրաքի (վրացական զորակազմի կազմում) հակամարտություններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---