Ադրբեջանն որոշել է իր հանրությանը ծանոթացնել Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի ու Իրանի ռազմական դոկտրինների հետ

PanARMENIAN.Net - Վեց կովկասյան պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի ու Իրանի ռազմական դոկտրինները կթարգմանվեն ադրբեջաներեն և ռուսերեն, հնարավոր է, նաև անգլերեն, որպեսզի Ադրբեջանում հստակ պատկերացնեն հարևաններից բխող սպառնալիքները: Այդ մասին հայտարարել է պահեստային և պաշտոնաթող սպաների հասարակական միավորման նախագահ Յաշար Ջաֆարլին:

«Ադրբեջանը 2010 թվականին ընդունեց իր ռազմական դոկտրինը, որտեղ Հայաստանը նշվում է որպես պոտենցիալ հակառակորդ, դոկտրինը պաշտպանական բնույթ է կրում: Միավորման փորձագետները, ուսումնասիրելով Ռուսաստանի դոկտրինը, գտան, որ այն սպառնալից է հարևան պետությունների, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների համար, քանի որ դոկտրինով նախատեսվում է զինված ուժերի կիրառում ՌԴ քաղաքացիների դեմ՝ ահաբեկչության մեղադրանքով: Իրանում ռազմական դոկտրին չկա, այն փոխարինում են մի շարք օրենքներ և հրամանագրեր:

Վերջերս թուրքական ռազմական դոկտրինում փոփոխություններ կատարվեցին, և այժմ Իրանը չի նշվում այնտեղ որպես թշնամական պետություն»,-ասել է Ջաֆարլին:

Հետազոտությունների արդյունքները կքննարկվեն Բաքվում վեց երկրների ներկայացուցիչների, լիազոր դեսպանների ու լիազոր ներկայացուցիչների հետ: Նախագծի շրջանակներում հնարավոր է նաև փորձագետների այցելությունն այդ երկրներ նշված երկրների ռազմական փորձագետների հետ զրուցելու և այդ թեմայով միջազգային խորհրդաժողով անցկացնելու նպատակով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---