ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկություններ չունի Իրանում ամերիկուհի լրտեսի ձերբակալության մասին

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկություններ չունի Իրանում ամերիկուհի լրտեսի ձերբակալության մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան վարչակազմը տեղեկություններ չունի Իրանում ամերիկուհի լրտեսի ձերբակալման մասին: Ինչպես հունվարի 7-ին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, ամերիկյան կողմը կապվել է Հայաստանի իշխանությունների հետ և շվեյցարական կողմի օգնությամբ նաև Իրանի ղեկավարության հետ՝ որևէ տեղեկություն ստանալու նպատակով:

«Ոչ Իրանը, ոչ Հայաստանը փաստաթղթեր չունեն, որոնք կարող են ապացուցել ԱՄՆ քաղաքացու կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձը կամ փաստը»,-ասել է Ֆիլիպ Քրոուլին:

Իրանի «Ալ –Ալամ» հեռուստաալիքը հաղորդել է, որ Իրանի իշխանությունները թույլ չեն տվել 55-ամյա Հոլլ Թալայանին մուտք գործել երկիր, քանի որ նա մուտքի արտոնագիր չուներ և նրան հորդորել են վերադառնալ Հայաստան:

Այս հաղորդագրությունն ուղղակիորեն հակասում է այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, որոնք հայտնել էին, որ Հոլլ Թալայանը ձերբակալվել է Իրանի իշխանությունների կողմից Նորդուզ սահմանակետում մեկ շաբաթ առաջ, երբ նա փորձել է առանց մուտքի արտոնագրի Հայաստանից մուտք գործել Իրան:

Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ԱՄՆ քաղաքացի ոմն Հոլլ Թալայանի կողմից հայ-իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանն ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---