8 հունվարի 2011 - 15:29 AMT
Բաքուն փորձել է համոզել Իրանին միջանցք տրամադրել Ղարաբաղի վրա հարձակվելու համար, սակայն ապարդյուն

Թեհրանը հրաժարվել է միջանցք տրամադրել Ադրբեջանի զինվորականներին Արաքս գետի երկայնքով Ֆիզուլիի, Ջեբրաիլի և Զանգելանի ուղղությամբ հարձակման համար: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Էխո» թերթը, այդ թեմայի շուրջ Բաքվում բանակցություններ են ընթացել նախորդ տարվա աշնանը, որոնք հաջողությամբ չեն պսակվել իրանական կողմի պատճառով: Ռազմական միջանցքի տրամադրման դիմաց ադրբեջանական կողմը երաշխավորել է Իրանին լիակատար չեզոքություն Արևմուտքի հետ Իրանի պատերազմի դեպքում: