Հայ սիրողական ռեժիսորներն առաջին անգամ կմասնակցեն Բեռլինի կինոփառատոնին

Հայ սիրողական ռեժիսորներն առաջին անգամ կմասնակցեն Բեռլինի կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-4-ը կայանալու է Բեռլինի կինոփառատոնը, որտեղ Ոչ պրոֆեսիոնալ կինոյի հայկական կենտրոնը (CANC) ներկայացնելու է 5 ֆիլմեր. Արտ Հովհաննիսյանի «Պապիկը» փաստագրական ֆիլմը (1 րոպե) և «Շուն, որը չէր սիրում շքերթ» (7 րոպե) ֆիլմը, Շավարշ Համբարձումյանի «Դաժան վեպ» (12 րոպե) անիմացիոն ֆիլմը, Մելինե Գրիգորյանի «Նրան, ով ինձ այդպես էլ չճանաչեց» (19 րոպե) ֆիլմը և Նարեկ Բեգլարյանի «Էժան Ձմեռ պապ» հինգրոպեանոց կատակերգությունը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ոչ պրոֆեսիոնալ կինոյի հայկական կենտրոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը նշել է, որ հինգ ֆիլմերից ոչ բոլորն են մասնակցելու կինոփառատոնին, այլ միայն նրանք, որոնք հաստատվելու են ժյուրիի կողմից: «Փետրվարի 1-ին կայանալու է նախնական ընտրություն, որից հետո պարզ կլինի, թե որ ֆիլմերն են մասնակցելու մրցույթին»,- ասել է նա և հավելել, որ շաբաթվա ընթացքում փառատոնին մասնակցել ցանկացող ռեժիսորները կարող են CANC ներկայացնել իրենց աշխատանքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---