10 հունվարի 2011 - 11:13 AMT
Policy Forum Armenia-ն հրապարակել է երկրորդ զեկույցը Հայաստանի շրջակա միջավայրի մասին

Policy Forum Armenia-ն (PFA) 2010թ. դեկտեմբերի 31-ին հրապարակել է երկրորդ զեկույցը Հայաստանի շրջակա միջավայրի մասին, որը ընդհանուր տեղեկություններ է տալիս բնապահպանական սպառնալիքների մասին, որոնք կանգնած են հանրապետության առջև: Զեկույցում նշվում է, որ ՀՀ շրջակա միջավայրի ոլորտում կառավարման համակարգի բարելավման նպատակով հարկավոր են թափանցիկությունն ու օրենքների պահպանումը:

Զեկույցում հղում կա Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման խնդիրներին:

Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունն անկախ ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի տնտեսական զարգացմանը հրապարակային քաղաքականության շնորհիվ: