10 հունվարի 2011 - 11:20 AMT
Հունվարի 11-ին Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Օքլենդում Heineken Open մրցաշարում

Հունվարի 11-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդես է գալու Heineken Open վարկանիշային մրցաշարում, որը տեղի է ունենում Օքլենդում (Նոր Զելանդիա):

Աշխարհի 27-րդ ռակետի առաջին մրցակիցը լինելու է իտալացի Ֆաբիո Ֆոգնինին, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 55-րդ տեղը, հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը: Մրցաշարն ավարտվելու է հունվարի 15-ին, մրցանակային ֆոնդը կազմում է 355,500 դոլար:

Նալբանդյանը և Ֆոգնինին պաշտոնական խաղերում հանդիպել են միայն մեկ անգամ, և 7:6, 4:6, 6:3 հաշվով հաղթել է արգենտինացին: