10 հունվարի 2011 - 11:22 AMT
Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնվել Հայաստանում, քանի որ ոչնչացվել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից` հայերի ջարդերի ժամանակ

Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու խաչը չի կարող գտնվել Հայաստանում, քանի որ ոչնչացվել է դեռ Աբդուլ Համիդ II-ի կողմից հայերի ջարդերի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է հայկական հուշարձանների ուսումնասիրման ՀԿ-ի (RAA) ղեկավար, ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը: «Եկեղեցու գմբեթին խաչ չի եղել 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը»,- ընդգծել է նա:

Ներկա պահին եկեղեցու գմբեթին տեղադրված է Ստամբուլի հայ համայնքի միջոցներով պատրաստված խաչը:

Ավելի վաղ, Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Յուսոֆ Ղալաչօղլուն հայտարարել է, որ Սբ Խաչ եկեղեցու բնօրինակ խաչը տարվել է Հայաստան, և Թուրքիան պետք է այն պահանջի Հայաստանից: Նրա խոսքերով, 1907-ին եկեղեցի է այցելել Միշելին զույգը և որպես նվեր եկեղեցու քահանաներն այդ խաչը հանձնել են նրանց: