10 հունվարի 2011 - 11:26 AMT
ՀԿԵՈւ. Այրում կայարանին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և գեղագիտության ձեռնարկություն» պատվավոր կոչումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հրամանով Այրում սահմանային կայարանին շնորհվել է «Արդյունավետ տեխնոլոգիաների և գեղագիտության ձեռնարկություն» պատվավոր կոչումը:

Ինչպես նշվում է ՀԿԵՈւ մամլո հաղորդագրությունում, այս պարգևը հանձնվել է ստորաբաժանման աշխատանքային կոլեկտիվի դերը բարձր տեխնոլոգիական արտադրության կազմակերպման մեջ բարձրացնելու, ինչպես նաև արդյունավետ գիտատեխնիկական ձեռքբերումներ և առաջադեմ արդյունաբերական փորձ հաղորդելու նպատակով: Այրում կայարանի կոլեկտիվին հանձնվել է հատուկ դիպլոմ, ինչպես նաև դրամական պարգև:

«Արդյունավետ տեխնոլոգիաների և գեղագիտության ձեռնարկություն» կոչումը ստեղծվել է 2010-ի հուլիսին երկաթուղայինների աշխատանքային գիտակցության և կարգապահության ամրապնդման ու առողջացման համալիր միջոցառումների շրջանակներում: