10 հունվարի 2011 - 12:37 AMT
2011 թ. հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով 4 մարդ է զոհվել

2011 թ. հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար, որի հետևանքով 4 մարդ զոհվել է, 94-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը, 2010 թ. նույն ժամանակահատվածի վիճակագրական պատկերն այսպիսին է. արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 63 պատահար, որի հետևանքով 9 մարդ զոհվել էր, 100-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: