10 հունվարի 2011 - 16:54 AMT
Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հունվարի 10-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26117117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1,1 մլրդ դրամ, որից բոլորը մրցակցային: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 959 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4664% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5670%: