10 հունվարի 2011 - 16:59 AMT
2011թ. հունվարի 10-ի դրությամբ որակավորման վկայական ունի 369 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 17 դիմորդներից քննությանը ներկայացել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 7-ին:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 22 քննություն, որոնց արդյունքներով տրվել 173 վկայական, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Հայաստանի Հանրապետությունում 10.01.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 369 հաշվապահ: