10 հունվարի 2011 - 17:02 AMT
Չեխիայից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել 1996թ. հետախուզման մեջ գտնվող Արսեն Կակոսյանը

Չեխիայում ձերբակալված Արսեն Կակոսյանը, որը հետախուզման մեջ էր 1996 թվականից, էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ ոստիկանության ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունում: Ինչպես ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունում, դեռևս 1996թ. Կակոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 188 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (առանձնակի խոշոր չափերի խարդախություն):

«Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի Կենտրոնական ազգային բյուրոյի օպերատիվ գործողությունների արդյունքում Կակոսյանը էքստրադիցիայի ենթարկվեց: Նա ձերբակալված է: Ընթանում է քննություն»,-ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում: