11 հունվարի 2011 - 11:57 AMT
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է արտադրել ուրանի միջուկներ

Իրանը հայտարարել է ուրանի միջուկների արտադրությանը պատրաստ լինելու մասին: Արևմտյան փորձագետները մինչ օրս կարծում էին, թե Իրանը համապատասխան տեխնոլոգիաներ չունի դրա համար: Սակայն, Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց, թե Իսֆահանի ձեռնարկությունը կարող է միջուկներ արտադրել հարստացված ուրանից, որն օգտագործվում է որպես վառելիք միջուկային ռեակտորներում, հաղորդում է INTERFAX.RU-ն: