11 հունվարի 2011 - 13:52 AMT
«Դիօքսինային» համաճարակը չի սպառնում Հայաստանին

Եվրոպական հանձնաժողովն «անհամաչափ արձագանք» է համարում Գերմանիայից այլ երկրներ գյուղատնտեսական արտադրության ներկրման վրա արգելքը դնելը: Եվրոպական պաշտոնյաների կարծիքով, դիօքսիոնով վարակված մթերքները վտանգավոր չեն սպառողների համար: Եվրահանձնաժողովի կարծիքով, դիօքսինային սկանդալը չպետք է հանգեցնի Գերմանիայից կենդանաբուծական մթերքների ներկման արգելքի: «Դա անհամաչափ արձագանք է»,- Բրյուսելում ասել է սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատարի ներկայացուցիչը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Հունվարի սկզբին Գերմանիայից խոզի միս ներկրելու վրա ժամանակավոր արգելքի մասին հայտարարել է Հարավային Կորեան: Գերմանական մսամթերքի վրա վերահսկողությունը խստացրել է նաև Ռուսաստանը:

Քանի որ Հայաստանը Գերմանիայից չի ներկրում ոչ թռչուն, ոչ ձու, ապա «դիօքսինային» համաճարակը չի սպառնում մեր երկրին, կարծում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Ուսումնասիրությունների համաձայն, դիօքսինն առաջացնում է տարբեր հիվանդություններ, այդ թվում` քաղցկեղ և անպտղություն: