Բժիշկ-սննդաբանը խորհուրդ է տալիս հայերին ավելի շատ քայլել ու շատ պարել

PanARMENIAN.Net - Ամանորյա տոներից հետո ավելրոդ քաշի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ է տալիս Հայաստասնի բնակիչներին ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: «Եթե նույնիսկ ժամանակ չկա լողավազան այցելելու կամ սպորտով զբաղվելու համար, կարելի է մի քանի կանգառ ոտքով գնալ: Բացի այդ, ես խորհուրդ եմ տալիս չօգտվել վերելակից և ոտքով բարձրանալ, շատ պարել, ինչը կարելի է նաև տանն անել»,-ասել է նա:

Ըստ մասնագետի, պարերը բարելավում են ինքնազգացողությունը և բարձրացնում են տրամադրությունը: Բացի այդ, նա խորհուրդ է տվել լիցքաթափել օրգանիզմը՝ միատեսակ սնունդ օգտագործելով: «Շաբաթական մեկ անգամ կարեի է բեռնաթափման օր հայտարարել և սնվել միայն մրգերով, բանջարեղենով կամ մածունով»,-ասել է Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ այս դեպքում ևս չարաշահել հարկավոր չէ: «Պետք չէ մի ծայրահեղությունից մյուսն ընկնել, քանի որ դա սթրես է օրգանիզմի համար»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---