11 հունվարի 2011 - 19:24 AMT
«Շախտյորի» առաջին մրցակիցը «Dubai Cup»-ում կլինի «Ալ-Հիլյալը»

2011 թվականին իր առաջին ձմեռային հավաքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը» կանցկացնի Դուբայում (ԱՄԷ) հունվարի 18-27-ը:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, հունվարի 20-ից «Շախտյորը» «Dubai Cup» առաջնության A խմբի մեկնարկային հանդիպման ժամանակ իր ուժերը կչափի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ-Հիլյալի», 22-ին` Սլովակիայի «Ժիլինայի» հետ:

Զուգահեռ B խմբում հարաբերությունները կպարզեն Սանկտ-Պետերբուրգյան «Զենիթը», Պրահայի «Սպարտան» և Իրանի «Պերսեպոլիսը»:

Իսկ արդեն 26-ին եզրափակչի մասնակիցների հանդիպումների արդյունքում կորոշվեն առաջնության հաղթողն ու մրցանակակիրները: