11 հունվարի 2011 - 21:16 AMT
ԱՄՆ-ն կարող է մահապատժի ենթարկել Ջուլիան Ասանժի՞ն

WikiLeaks վեբ-կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին մահապատիժ է սպառնում, հայտնել է նրա փաստաբան Ջեֆֆրի Ռոբերթսոնը: Նրա խոսքով` դա կարող է տեղի ունենալ, եթե Ասանժը հանձնվի Միացյալ Նահանգներին:

«Եթե երաշխիքներ չլինեն, որ նրա հանդեպ մահապատիժ չի կիրառվի, իրական վտանգ կա, որ նա կարող է նման պատժի ենթարկվել»,- ասել է Ռոբերթսոնը, հաղորդում է РИА Новости-ն: