Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Նոր տարին դիմավորել է Վենետիկում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Նոր տարին դիմավորել է Վենետիկում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ակումբի պաշտոնական կայքին ինչպես է անցկացրել ձմեռային արձակուրդները:

«Արձակուրդից լավ տպավորություններ ստացա: Սկզբում Հայաստանում էի, հետո Իտալիա այցելեցի: Եղա Հռոմում, հետո Վենետիկում: Այնտեղ էլ դիմավորեցի Նոր տարին: Շատ գեղեցիկ քաղաք է: Ես նախկինում էլ եղել եմ այնտեղ, բայց որոշեցի թարմացնել հիշողություններս»,-ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գերազանց տրամադրությամբ է սկսում հավաքը: «Շատ եմ ցանկանում, որ Չեմպիոնների լիգայում մեզ հաջողվի որքան հնարավոր է առաջ անցնել: Դա լավ արդյունք կլինի: Առաջնությունում մենք ևս մինչև վերջ կպայքարենք, հարկավոր է հաջող հանդես գալ նաև երկրի գավաթի մրցաշարում: Բոլոր երեք մրցաշարերը մեզ համար շատ կարևոր են: Բոլոր մրցաշարերում հարկավոր է պայքարել բարձրագույն արդյունքների համար»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---