2011-ին Զատիկը նշվելու է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

2011-ին Զատիկը նշվելու է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

PanARMENIAN.Net - 2011-ին Զատիկը, որը նշվում է ողջ քրիստոնեական աշխարհում, և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համընկնում են: Ապրիլի 24-ին հայերը կարող են կանգնել ընտրության առաջ` ուր գնալ սկզբից. եկեղեցի պատարագի, թե Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Սբ, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա, եպիսկոպոս Անուշավան Ժամկոչյանը, այդ օրը հայ ժողովուրդն առավոտից պետք է գնա Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, իսկ հետո եկեղեցի` Զատկի պատարագի: «Մենք պետք է հարգենք անմեղ զոհերի հիշատակը, աղոթենք նրանց հոգիների համար, աղոթք հղենք Հարության համար: Որոշակի խորհրդանշական բան կա նրանում, որ այդ երկու օրերը համընկել են. հայ ժողովուրդն իր գոյությամբ իսկ Հարության խորհրդանիշ է: Մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ կարող ենք հարություն առնել չլսված կոտորածներից հետո և ավելի հզորանալ»,- ասել է եպիսկոպոս Ժամկոչյանը:

Միաժամանակ, ՀԱԵ որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ քրիստոնյան սկզբից պետք է գնա եկեղեցի Զատկի պատարագի, այնուհետև` Ծիծեռնակաբերդ: Այս մոտեցման կողմնակիցները մեջբերում են Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Թող հանգուցյալները թաղեն իրենց հանգուցյալներին, իսկ ինքներդ հետևեք ինձ»:

«Մայր Աթոռ Սբ Էջմիածինը արարողակարգ կմշակի երկրի ղեկավարության համար, որում ասվելու է, թե ուր և երբ պետք է գնալ»,- հաղորդել է Մայր Աթոռի մամլո ծառայության ղեկավար քահանա Վահրամ Մելիքյանը և հավելել, որ նման համընկնում առաջին անգամը չէ տեղի ունենում:

Զատիկը (Քրիստոսի Հարություն) նշանակությամբ երկրորդ եկեղեցական տոնն է և նշվում է լիալուսնից հետո հաջորդ կիրակի օրը, որը լինում է գարնանային գիշարահավասարից հետո` մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---