Հայաստանի տարբեր մարզերի 13-18տ աղջիկներ կմասնակցեն Ծաղկաձորում կազմակերպվող ձմեռային ճամբարին12 հունվարի 2011 - 13:40 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ «ՀՀ-ում «Աղջիկների երկիր» շարժման ստեղծում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է 10-օրյա (հունվարի 14-23-ը) ձմեռային ճամբար Հայաստանի տարբեր մարզերի 13-18 տարեկան 77 աղջիկների համար: Ինչպես հայտնել է հունվարի 12-ին Երևանում մամլո ասուլիսում Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ձմեռային ճամբարը կազմակերպվելու է Ծաղկաձորում: «Այդ ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կառավարման համակարգի մասին տեղեկացվածության մակարդակը: Մեր խնդիրն է կանանց սերնդի ստեղծումը, որոնք իրազեկված են լինելու ինչպես իրավունքների, այնպես էլ պետության առջև իրենց պարտավորությունների մասին»,- ասել է Ասատրյանը: Նրա խոսքերով, ճամբարում կազմակերպվելու են դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: «Հունվարի 20-ին նախատեսվում է հանդիպում հաջողակ կանանց հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ. բիզնես, կրթություն և այլն: Այդ կանանց հետ հանդիպման շրջանակներում աղջիկներին պատմելու են իրենց պատմությունները, կիսվելու են իրենց փորձով»,- ասել է Լիլիթ Ասատրյանը: Նա հավելել է, որ 230 հայտատուներից ընտրվել է 77 մասնակից: Նա նշել է նաև, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: «Երիտասարդ կանանց ասոցիացիայի» նպատակն է կանանց դերի բարձրացումը հայ հասարակության մեջ: Նրա կարգախոսը կարելի է համարել հետևյալ արտահայտությունը. «Մենք վերացնում ենք ոչ թե հետևանքները, այլ պատճառները»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |