ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար. 2011թ. ՀՆԱ-ի աճը Հայաստանում կհասնի 4-5 տոկոսի12 հունվարի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - «2010 թվականին մենք դարձանք Հայաստանի տնտեսության որոշակի վերականգնման ականատեսները, ՀՆԱ-ի աճը կազմեց 2,4 տոկոս: Սակայն, հուսով ենք, որ բարեփոխումների և հարկաբյուջետային քաղաքականության ու պետպարտքի սպասարկման արդյունքում, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման շնորհիվ և բարենպաստ բնակլիմայական պայմանների դեպքում, ՀՆԱ-ի աճը Հայաստանում 2011-ին կհասնի 4-5 տոկոսի»,-մամլո ասուլիսում հայտարարել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին: Ըստ ՀԲ ներկայացուցչի, ՀՀ տնտեսությունը դեռևս բազմաթիվ թույլ կողմեր ունի, ինչի մասին է վկայում գյուղատնտեսության անկումը 2010թ. և անկումը շինարարության ոլորտում ճգնաժամի շրջանում՝ դրամական փոխանցումների կրճատման պատճառով: «Հիմնական մարտահրավերն այս պահի դրությամբ տնտեսության թույլ կողմերի խթանումն է, ինչը հնարավորություն կտա ավելացնել տնտեսական աճը մասնավոր հատվածի հաշվին»,-հավելել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով |