Նորիկ Սարգսյան. 2011-ի առաջին 10 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար

Նորիկ Սարգսյան. 2011-ի առաջին 10 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար

PanARMENIAN.Net - 2010-ի առաջին 10 օրերի ընթացքում Հայաստանում գրանցվել է 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 5 հոգի և տուժել 111 մարդ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհային-պարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը: Նրա խոսքերով, 2010-ի համեմատ ՃՏՊ քանակը նվազել է 6-ով, սական Նորիկ Սարգսյանը նշել է, որ տուժածների թիվն անցյալ տարվա համեմատ ավելացել է:

Միաժամանակ, Սարգսյանը նշել է, որ ՃՏՊ ակտիվ շրջանը եղել է 2008-ին: Նա նշել է, որ դրանից հետո ՃՊԾ-ը սկսել է ակտիվ կերպով աշխատել ՃՏՊ դեպքերը նվազեցնելու ուղղությամբ: «Երկու տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրճատվել է 196-ով, այսինքն մեզ հաջողվել է փրկել 200 կյանք»,- ասել է նա և հավելել, որ դա արդեն զգալի առաջընթաց է:

ՀՀ Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ պետը նաև հաղորդել է, որ 2010-ի ընթացքում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կաննոների խախտման համար տուգանվել է 22.824 մարդ: Նրա խոսքերով, Հայաստանում 2010-ի ընթացքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կաննոների 728.644 խախտում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---