Հայաստանի ԱԱԽ քարտուղար. 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ12 հունվարի 2011 - 16:36 AMT PanARMENIAN.Net - 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ, հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն՝ ամփոփելով խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն զբաղվել է ԵՀՔ Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատա¬րումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների իրականացմամբ: Ծրագիրն իրականացվել է հետևյալ առաջնահերթ ուղղություններով` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային: 2010 թվականի ընթացքում 197 գերակա խնդիրներից իրականացվել է շուրջ 80-ը: Արդեն հաստատվել են «ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման», «Հայաստանում տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման», «ՀՀ-ում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման» հայեցակարգերը, «Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը» և այլն: Շարունակվում են ջանքերը Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև պայմանագրային բազան ընդլայնելու ուղղությամբ: Հայաստանն արդեն «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր է կնքել ԵՄ անդամ 27 երկրներից 17-ի հետ, 3-ի հետ համաձայնագրերը նախաստորագրված են, իսկ Շվեդիայի և Սլովակիայի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Շարունակվում են աշխատանքները ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման ուղղությամբ: Մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր է կնքվել ԵՄ անդամ 10 երկրների հետ (Կիպրոս, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Սլովակիա, Խորվաթիա, Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա): 2010թ. Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնահեր¬թություններից էին «Ասոցացման ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի» կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև «Արդարադատության, ազատության և անվտանգության» հարցերով ենթակոմիտեի ստեղծումը: Արևելյան գործընկերության շրջանակում 2009 թվականին ԵՄ օժանդակությամբ Հայաստանում բացվել է դիվանա¬գիտական ակադեմիան, 2011-ին նախատեսվում է բացել արդարադատության ակադեմիա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |