Ստեֆան Բլանկ. ԱՄՆ-ն անտարբեր է ղարաբաղյան կարգավորման հանդեպ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն անտարբեր է ղարաբաղյան կարգավորման հանդեպ և դա խարխլում է Վաշինգտոնի դիրքերն, ինչն, իր հերթին, կարող է նպաստել ռազմական գործողությունների վերականգնմանը: Այդ մասին գրում է Ստեֆան Բլանկը National Review ամսագրում:

«Չմիջամտելով այդ հարցին՝ Վաշինգտոնը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի կախվածությունը Մոսկվայից և օտարումը Թուրքիայից ու Եվրոպայից, այլ նաև խարխլում է այն հաջողությունը, որ Ադրբեջանը գրանցում է, ամրապնդելով Եվրոպայի դիրքերը էներգետիկ ոլորտում: Մշտական անուշադրությունն Ադրբեջանի ու Հարավային Կովկասի հանդեպ կարող է խարխլել ԱՄՆ դիրքերը, հեղինակազրկել երկրին տարածաշրջանում և ամրապնդել ՌԴ վստահությունը, որ ինքն է գլխավոր խաղացողը նախկին ԽՍՀՄ տարածքում»,-գրում է Բլանկը:

Ըստ նրա, արդյունավետ բանակցությունների բացակայությունը կարող է բարենպաստ հող ստեղծել ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման համար: Բլանկը նշում է, որ անկախ Ադրբեջանի մեծ ռազմական բյուջեից, փորձագետների մեծ մասը գտնում է, որ Բաքվի ռազմական ներուժը անհամեմատելի է Հայաստանի հնարավորությունների հետ և Ադրբեջանը առաջին նախահարձակ հարվածից հետո, հավանաբար, պարտություն կկրի:

«Թեև Հայաստանը կարող է և թույլ չտալ, որ ռազմական գործողությունները նեղ ճակատում ընթանան: Ռազմավարական տեսակետից այժմ Ադրբեջանը ավելի կարևոր գործընկեր է Արևմուտքի համար, մինչդեռ Հայաստանը, հակառակը, շարունակում է կախված մնալ ՌԴ-ից, և , ըստ վերջին հաղորդագրությունների, զենք է վաճառում Իրանին, ինչը հազիվ թե Արևմուտքի համակրանքը կհարուցի այդ երկրի հանդեպ»,-գրում է Բլանկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---