ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կազմակերպում է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կազմակերպում է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ

PanARMENIAN.Net - 2011թ.-ի հունվարի 12-ից ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ն կորպորատիվ արժեթղթերի շուկայում մինչև առևտրային նստաշրջանի սկսվելը կազմակերպելու է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ: Նոր մեխանիզմի ներդրումը ևս մեկ քայլ է շուկային մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որը առևտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձևավորել բաժնետոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը մինչև առևտրային նստաշրջանի սկիզբը: Նախաառևտրային նստաշրջանը կազմակերպվում է ժ.10:50-ից մինչև 10:59-ը, իսկ բացման աճուրդը` ժ. 11:00-ին:

Նոր ծառայության ներդրումը նպատակ ունի երկարաձգել գործարքներ կնքելու նպատակով առևտրային համակարգ հայտերի մուտքագրման համար նախատեսված ժամանակը և ակտիվացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան` հատկապես առևտրային նստաշրջանի բացման ժամանակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---