Ալեքսանդր Մարկարով. Հարավային Սուդանի ինքնորոշվելու փորձը ևս մեկ հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքում

Ալեքսանդր Մարկարով. Հարավային Սուդանի ինքնորոշվելու փորձը ևս մեկ հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքում

PanARMENIAN.Net - Հանրաքվեն Հարավային Սուդանում ցույց տվեց, որ ժողովրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սառեցված դրույթ չէ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Հարավային Սուդանի ինքնորոշման գործընթացն իրականացվում է այն պայմաններում, երբ սուբյեկտը նախապաես պայմանավորվածության է հասնել մետրոպոլիայի հետ: Ղարաբաղի ինքնորոշումը կատարվել է 90-ական թվականի նորմատիվ բազայի հիման վրա»,-ասել է Մարկարովը: « Հարավային Սուդանի ինքնորոշվելու փորձը ևս մեկ հաղթաթուղթ է Հայաստանի ձեռքում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում: Ի տարբերություն Սուդանի իշխանությունների, որոնք համաձայնվեցին հանրաքվեի անցկացմանը, ադրբեջանական ղեկավարույթունը քաղաքական կամք չի դրսևորել»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---